‘Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար»՝ 2:2. Մովսիսյանի 9-րդ գոլը’

1006

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Սա Յուրայի 9-րդ գոլն էր առաջնությունում եւ նա ավելի ամրապնդեց իր դիրքերը առաջնության լավագույն ռմբարկուի համար մրցավազքում:

Այնուհետեւ «Կրիլյա սովետովը» երկու գոլ խփեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն երկրորդ խաղակեսում կրասնոդարցիները հավասարեցրին հաշիվը եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:2:

10-րդ տուրից հետո «Կրասնոդարն»  ու «Կրիլյա Սովետովը» վաստակել են 12-ական միավոր եւ զբաղեցնում են 9-10-րդ տեղերը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում 17:00-ի դրությամբ խորհրդարանի ընտրությանը մասնակցել է ընտրողների 54%-ը ‘
Հաջորդ հոդվածը‘«Եվ դու՛, Գագո». Սերժ Սարգսյանը հարկաբյուջետային քաղաքականության շուրջ խորհրդակցություն է հրավիրել ‘