‘Կվաճառեն դատախազության եւ ԱԻՆ-ի գույքը ‘

761

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը կայացրել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Սևանի փողոցում գտնվող անշարժ գույքը մրցույթով օտարելու որոշում: Գույքի նվազագույն գինը սահմանվել է մոտ 4.5 մլն դրամ: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը պահանջում է հետաքննել ԱԺ փոխխոսնակի ապօրինի վարքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը` Հովիկ Աբրահամյանին. Ձեզ դժվարին օրեր են սպասվում (տեսանյութ)’