‘Կվերահաշվարկվեն 10 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները’

1169

2, 3 և 5 ԸԸՀ-ները ստացել են փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին չորս և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ԸԸՀ-ի կողմից կկատարվի 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, իսկ անվավեր ճանաչելու 47 դիմումները քննարկման փուլում են: Մամլո խոսնակը տեղեկացրեց, որ թե՛ վերահաշարկը, թե՛ դիմումների քննարկումները տեղի կունենան մինչև փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 25-ին ԿԸՀ-ն կամփոփի 2013 թվականի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Զինվորը քվեարկում է հրամանատարի «հոգատար հայացքի» ներքո’
Հաջորդ հոդվածը‘Սենոր Հասրաթյան. Զինվորը զոհվել է դիպուկահարի կրակոցից’