‘Կվիրիկաշվիլին չեկավ Հայաստան, Սերժ Սարգսյանն է գնում Վրաստան’

8325

Այսօր Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: 

Սարգսյանը կայցելի նաեւ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն եւ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Սարգսյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան պիտի ժամաներ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված էին նրա հանդիպումները Սերժ Սարգսյանի, Արա Բաբլոյանի, Կարեն Կարապետյանի հետ: Սակայն, այցի հենց օրը Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: 

Նախորդ հոդվածը‘Խաղալիք պայթուցիկ եւ 2 շիշ խմիչք. Ինչ են գտել տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ’