Կրակել են այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

738

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըԶինվոր է զոհվել
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Ապագայի դիմաց անմեղ կանգնելու ողբերգությունը. ԱլիքՄեդիա