Կրակոցներ Նեշվիլում․ Ահաբեկիչն օրինական ձևով մի ողջ զինանոց է ձեռք բերել

251

Թենեսի նահանգում, Նեշվիլի մասնավոր քրիստոնեական դպրոցում, կրակահերթեր արձակած Օդրի Հեյլը օրինական կերպով ձեռք է բերել և իր տանը պահել 7 միավոր զենք։

28-ամյա Օդրի Հեյլը, որն իրեն  համարում էր տրանգենդեր, ոստիկանության գրոհի ընթացքում սպանվել է ուսումնական հաստատության վերևի հարկում։

Հանցագործության զոհ են դարձել ինը տարեկան երեք երեխա, տնօրենը, մի ուսուցիչ և դպրոցի պահակը։

Յուվալդում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ սպանվեց 21 մարդ, Նեշվիլի հարձակումը ամերիկյան դպրոցների վրա ամենամահաբեր հարձակումն էր  մեկ տարվա ընթացքում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄայամի․ Ալկարասի եւ Խաչանովի հաղթանակները
Հաջորդ հոդվածըՊատրուշև․ Առնվազն 50 երկիր է մասնակցում ուկրաինական հակամարտությանը