‘Կրակոցներ Վաշինգթոնում. կան զոհեր և վիրավորներ’

1097

Euronews-ը փոխանցում է, որ Ամերիկայի անվտանգության ուժերը փնտրում են մեկ կամ մի քանի ավազակների, ովքեր ըստ ոստիկանության մամլո խասնակի այսօր առավոտյան արձակել են առնվազն երեք կրակոցներ ռազմածովային համակարգի հրամանատարության գլխավոր գրասենյակի չորրորդ հարկում, որտեղ սովորաբար աշխատում է 3000 մարդ:

Ամերիկյան ծովային հրամանատարը հաստատել է, որ կրակոցների հետևանքով գրանցվել են զոհեր, ինչպես նաև կան վիրավորներ:

Ականատեսները փոխանցում են, որ հաշված րոպեների ընթացքում շենքը շրջապատված էր ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներով: Իշխանությունները հայտնում են, որ անվտանգության ուժերը փորձել են ներխուժել և կառույցից տարհանել մնացած հատվածին:  

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Նալբանյանը բրիտանացի պատգամավորների հետ խոսել է ԼՂ հիմնախնդրից ‘