‘Կրակոց Ազգային Ժողովի մոտ. Դանակով զինված անձը փորձել է ներխուժել խորհրդարան ‘

1921

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Ըստ Hraparak.am-ի, նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:  Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:

Նախորդ հոդվածը‘Գրիպի համաճարակը նվազման միտում ունի, բայց արձակուրդները երկարաձգում են’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթը, որտեղ Պանդեւը քվեարկել է Դել Բոսկեի օգտին. Ֆոտո’