‘«Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց’

837

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Կրասնոդարի» հետ:

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Նախ «Վոլգան» բացեց հաշիվը՝ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Բիբիլովը: Իսկ կրասնոդարցիներից 78-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Կոմանը:

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն, ինչպես երեւում է, դեռ ամբողջությամբ չի ապաքինվել ոտքի վնասվածքից եւ ընդհանուր առմամբ այնքան էլ հաջող հանդիպում չանցկացրեց:

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 16 միավորով 10-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն. 13-րդ տուր

«Վոլգա» — «Կրասնոդար»՝ 1:1

Բիբիլով՝ 64 – Կոման, 79

Նախորդ հոդվածը‘Շարմազանով՝ անգրագիտությո՞ւն, թե՞ կեղծիք’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Ինքնակազմակերպվե՛ք, թույլ մի՛ տվեք շարժել ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ‘