‘«Կրասնոդարի» ղեկավարությունը մրցավարին մեղադրել է կողմնակալության մեջ. տեսանյութ’

898

«Կրասնոդար» ակումբը բաց նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխին եւ մրցավարական կոմիտեի ղեկավար Ռոբերտո Ռոզետիին՝ բողոքելով Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի «Լոկոմոտիվ» — «Կրասնոդար» (3:2) հանդիպման մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովի մրցավարությունից:

«Այս խաղում Բեզբորոդովի աշխատանքին կա կոնկրետ գնահատական՝ «կողմնակալ մրցավարություն»:

Մանրազնին կերպով ուսումնասիրելով հանդիպման տեսաձայնագրությունը, մենք ութ դրվագ կարող ենք նշել, որտեղ Բեզբորոդովը ֆուտբոլի օրնեքներին եւ տառին հակասող որոշումներ է ընդունում: Դրանցից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ ազդել է հանդիպման վերջնական արդյունքի վրա», նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները ջնջում են Սերժ Սարգսյանի պատկերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Իշխանափոխությունից հետո նույն այդ պատմաբանը դիֆերամբներ է ձոնելու նոր իշխանություններին’