‘Կրեմլը դժգոհ է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի փոփոխությունից’

866

Ուկրաինայի Գերագույն ռադան ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահ Պյոտր Պոռոշենկոյի առաջարկությանը՝ երկրի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդ քայլը անվանել է անարդյունավետ ու հայտարարել, թե դա կհանգեցնի լարվածության մեծացման:

Իսկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ այդ որոշումն Ուկրաինայի համար չափազանց բացասական հետևանքներ կունենա, և Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել դրան:

BBC-ի թղթակիցը Կիևից հաղորդել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Ուկրաինան հավակնում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի կառավարությունում էլ շատերը դա համարում են հեռավոր ապագայի հարց: 

Նախորդ հոդվածը‘2015-ին աշխարհի 20 երկրում կանցկացվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման ողջունում է Sony Pictures-ի որոշումը’