‘Կրեմլը դժգոհ է Պուտինի անունը զուտ կոմերցիոն նպատակներով օգտագործելու միտումից ‘

919

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը զուտ կոմերցիոն նպատակներով օգտագործելը Կրեմլում բացասաբար են ընդունում, ըստ РИА-Новости-ի, «Коммерсантъ FM»-ին տված հարցազրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  Աղբյուրը նշում է, որ «Ռոսպատենտ» գործակալությունը դիմում է ստացել՝ հրազենի, «պայթուցիկ նյութերի եւ այլ ռազմամթերքի» դասում  Putinberg ապրանքային նշանի գրանցման համար:

«Ռուսաց լեզուն բավական հարուստ է եւ ճկուն: Ամենայն հավանականությամբ, կարելի է գտնել որոշ «սողանքներ» նման ապրանքանիշերի գրանցման ժամանակ, որոնք ակնհայտորեն հիմնվում են հայտնի ազգանունների հետ նմանության վրա: Վլադիմիր Պուտինի անվան օգտագործումը սպորտի հանրայնացման, առողջ ապրելակերպի եւ այլ բարի նպատակների համար՝ դա այն է, ինչ մենք խրախուսում ենք եւ դրական ենք համարում: Մինչդեռ, օգտագործումը զուտ կոմերցիոն նպատակներով՝ դա այն է, ինչին մենք բացասաբար ենք վերաբերում», — ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ Putinberg ապրանքանիշի գրանցման հարցը պետք է որոշի «համապատասխան գերատեսչությունը»:  

Նախորդ հոդվածը‘Իտալացի 6 սեյսմաբաններ 6 տարի բանտում կանցկացնեն՝ երկրաշարժը չկանխատեսելու պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Բասկետբոլի փառատոն Երեւանում’