‘Կրեմլը հաղորդել է Գերագույն դատարանի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման մասին’

1624

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Նովո-Օգարյովո նստավայրում հանդիպել է Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հետ, հաղորդել է Կրեմլը:

Նախագահի աշխատակազմը կայքում տեղադրել է հանդիպման լուսանկարը: Պուտինը մի շաբաթ չէր երևացել հանրությանը և հետաձգել էր երկու օր առաջ ծրագրված այցը Ղազախստան, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցերի տեղիք էր տվել:

Պուտինի մամլո ծառայությունը հինգշաբթի օրը շտապեց ցրել նախագահի առողջական վիճակի վերաբերյալ կասկածները և հայտարարեց, որ նախագահն ակտիվորեն աշխատում է, բայց հիմնականում՝ «ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով»:

Պուտինի հիվանդության մասին լուրերը, ինչպես նաև «Ռոսնեֆտի» ղեկավարի պաշտոնից Իգոր Սեչինի մոտակա հեռացման մասին տեղեկությունները Պուտինի մամլո քարտուղարն անվանեց ընդամենը «գարնանային սրացումներ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում ցույցեր են՝ ի պաշտպանություն երկրի նախագահի’
Հաջորդ հոդվածը‘Բրուցելոզ հիվանդության դեպքեր Կապանում’