Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունը

394

Կուբայում և Վենեսուելայում ռուսաստանյան ռազմական ենթակառույցների տեղակայման հնարավորության մասին հարցում չի կարելի մոռանալ, որ խոսքը ինքնիշխան պետությունների մասին է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, ներկա իրավիճակի պայմաններում, իհարկե, Ռուսաստանը մտածում է սեփական անվտանգությունն ապահովելու մասին»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, խոսելով նման հնարավորության մասին, հայտարարել է, որ չի ցանկանում որևէ բան հաստատել կամ բացառել։

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնը վճռական պատասխան կտա, եթե Մոսկվան իր զորքերը տեղակայի Լատինական Ամերիկայում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ եվրատլանտյան տարածաշրջանի դեգրադացիայի մասին
Հաջորդ հոդվածըԸստ Լուկաշենկոյի` սահմանին ուկրաինացի ազգայնականներ են հավաքվում