Կրեմլը չի մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունը

468

Կրեմլում տեսել են Պրիգոժինի հայտարարությունը Արտեմովսկի վերաբերյալ, բայց չեն մեկնաբանել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ուրբաթ օրը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը իր մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ «Վագների» ստորաբաժանումները «մայիսի 10-ին Արտեմովսկում (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ)  դիրքերը կհանձնեն  ՌԴ պաշտպանության նախարարության զորքերին, որպեսզի անձնակազմին պաշտպանեն կորուստներից և թիկունքի ճամբարներում «լիզելով բուժեն վերքերը»»։

«2023 թ․ մայիսի 10-ից մենք դուրս ենք գալիս Բախմուտ բնակավայրից»,- ասել է Պրիգոժինը՝ նշելով, որ մինչև մայիսի 9-ը «Վագների» ստորաբաժանումները կմնան Արտեմովսկի դիրքերում, իսկ հետո կգնան «թիկունքի ճամբարներ՝ վերքերը բուժելու»։ «Գլխավոր շտաբի պետին խնդրում եմ մարտական հրաման ստորագրել «Վագներ» ՄՌԸ-ի վերաբերյալ՝ Բախմուտ բնակավայրի դիրքերը պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին փոխանցելու մասին», — ասվում է Պրիգոժինի դիմումում։

Նա նաև պնդել է, որ «Վագներ» ՄՌԸ-ի զինամթերքը չի բավարարում։ «Զինամթերքի բացակայության պատճառով մեր կորուստներն օր օրի աճում են երկրաչափական պրոգրեսիայով»,- ասվում է դիմումում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն խաղաղության միակ ծրագիրը համարում է Զելենսկու առաջարկածը
Հաջորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է