‘Կրեմլը չի մեկնաբանում Սավչենկոյի վերաբերյալ Պոռոշենկոյի հայտարարությունը’

1453

Կրեմլում տեղյակ են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հայտարարությանը օդաչու Նադեժդա Սավչենկոյի վերաբերյալ, սակայն չեն մեկնաբանում այն: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Սավչենկոյի նկատմամբ դատավարություն է ընթանում, և ինքը չի կարող լրացուցիչ մեկնաբանություններ տալ:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ համաձայն է փոխանակել Սավչենկոյին:

«Ես, որպես նախագահ, պատրաստ եմ օգտվելու իմ սահմանադրական իրավունքից և անհրաժեշտության դեպքում փոխանակել Սավչենկոյին ու նրան տուն վերադարձնել»,- հայտարարել է Պոռոշենկոն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սավչենկոյին փոխանակելու վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, և դա չի կարող լինել, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբաման՝ Պուտինի մասին. «Ես երբեք ստիպված չեմ եղել նրան երկու ժամ սպասել, ինչպես ոմանց»’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. Պուտինն ավելի ուժեղ առաջնորդ է, քան Օբաման’