Կրեմլը պատասխանել է Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու վերաբերյալ հարցին

600

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ողջունում են ցանկացած երկրի ջանքերը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, և եթե Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա, որ նա կատարի մինսկյան պայմանավորվածությունների շուրջ իր պարտավորությունները, ապա դա կարելի է միայն ողջունել։

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները քննարկելու և կարգավորելու նպատակով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիտվայում երեք նոր տառ է հայտնվել
Հաջորդ հոդվածըԳութերիշը Մերկելին աշխատանք է առաջարկել