‘Կրեմլի առջև «ծայրահեղական» պաստառ են կախել’

847

Մոսկվայի Քարե մեծ կամրջին անհայտ անձինք պաստառ են կախել՝ տարբեր ծայրահեղական կազմակերպությունների խորհրդանիշերով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը: Ոստիկանությունը պաստառը հայտնաբերել է վաղ առավոտյան և անմիջապես հանել ու առգրավել է այն:  Իտերնետ պորտալի անհայտ մի թղթակից, որը լուսանկարել է պաստառը, հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություններ տալու, այնուհետև ազատ է արձակվել:

Սոցցանցերում հայտնված պաստառի լուսանկարներում երևում է, որ, օրինակ՝ բոլշևիկյան կուսակցության և այլ արգելված կազմակերպությունների  խորհրդանշանների կողքին պատկերված է նաև «Միացյալ Ռուսաստանի» խորհրդանիշը, իսկ պաստառի վերևում գրված է. «Ռուսաստանի ծայրահեղական կազմակերպությունները»:

Նախորդ հոդվածը‘Մկո (Մկրտիչ Արզումանյան). Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի բենեֆիսն ու «Յուվենտուսի» կամային հաղթանակը’