‘Կրեմլի կողմից Ռուսաստանը որպես տերություն վերականգնելու նվիրական ճակատագիրը որոշվում է Կիևի փողոցներում ‘

892

Ելնելով Ուկրաինայում ընթացող վերջին իրադարձություններից՝ տպավորություն է ստեղծվում, որ Կրեմլի կողմից փայփայվող Եվրասիական միության կամ, ավելի լայն` Ռուսաստանի՝ որպես տերության վերականգնման նվիրական ճակատագիրը որոշվում է Կիևի փողոցներում: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Եվրոպական և տրանսատլանտյան կենտրոնի (Կիև) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:

«Նման հարցադրումը հիմնականում ճիշտ է, քանի որ հատկապես Եվրասիական Միությունն է Պուտինի գլխավոր նպատակը: Մաքսային միությունը յուրօրինակ «թաքստոց» է, «նախապատրաստական փուլ»: Կարող է հնչել ոչ ճշմարտանման, բայց «Եվրասիական Միություն» բառակապակցությունը Կիևի և ողջ Ուկրաինայի փողոցներում, բարիկադներում, պաստառներում գրեթե բացակայում է: Հիմնական կոնցենտրացիան ընթանում է հատկապես Մաքսային կամ, ինչպես Ուկրաինայում են անվանում` «Տաեժնի Սոյուզը» հերքելու ուղղությամբ»,-ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքերով՝ նման քաղաքական կարճատեսությունը, ցավոք, բնորոշ է նաև ուկրաինական բազմակողմանի ընդդիմությանը: Սակայն կրեմլյան կերակրողների ընկելումներով՝ Ռուսաստանի վերականգնումը՝ որպես գերտերության, արդեն կայացել է: Ընդ որում՝ այդ ընկալման մեջ անցումային պահ հանդիսացավ Վրաստանի մի մասի անեքսիան: «Բայց աշխարհաքաղաքականության բնույթը հենց այն է, որ երբ ագրեսորը չի պատժվում, ապա նա կանգ չի առնում: Իսկ Պուտինը դրան ծանոթ է հիմնովին: Այդ պատճառով էլ Ուկրաինա են նետվել նման անհավանական ուժեր»,-եզրափակել է Կոլոմիեցը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է Անջեյ Կասպրշիկին’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ քր. գործ է հարուցվել’