Կրեմլն այս տարի մտադիր չէ լուսավորությունն անջատել «Երկրի ժամին»

290
Cathedral of Vasily the Blessed (Saint Basil's Cathedral) and Spasskaya Tower on Red Square, Moscow, Russia

Այս տարի Կրեմլը մտադիր չէ  միանալու «Երկրի ժամը» բնապահպանական ակցիային, որի ընթացքում խոշոր օբյեկտներում ավանդաբար մարում են լույսերը։

Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս տարի մենք որոշում են կայացրել ձեռնպահ մնալ այդ ակցիայից,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։- Դա կապված է նրա հետ, որ ակցիայի կազմակերպիչը՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, ճանաչվել է օտարերկրյա գործակալ»,- պարզաբանել է Պեսկովը։

«Երկրի ժամը» ամենամյա միջազգային միջոցառում է, որը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն անցկացնում է 2007 թվականից, մարտ ամսվա վերջին շաբաթ օրը։ Դրա նպատակն է մոլորակի բնակչությանը դրդել խնայողաբար վերաբերվել բնությանը և նրա պաշարներին։ Ակցիայի մասնակիցները մեկ ժամով՝ տեղական ժամանակով ժամը 20։30-ից մինչև 21։30-ը, անջատում են լույսերը բնակելի շենքերում, ինչպես նաև դադարեցվում է քաղաքային հայտնի շինությունների ու հուշարձանների լուսավորությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ
Հաջորդ հոդվածըՖրանսիան ուժեղ էր Նիդեռլանդներից, Ավստրիան՝ Ադրբեջանից, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)