Կրեմլում Պուտինն ընդունել է Ասադին․ Այցի մասին չի հայտարարվել

523

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը Մոսկվա է ժամանել չազդարարված այցով, հաղորդել է РИА Новости գործակալությունը։

Երեքշաբթի առավոտյան Կրեմլի կայքում լուր է հայտնվել երկու նախագահների հանդիպման մասին, որը կայացել է երկուշաբթի օրը։

Պուտինն Ասադին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու և վերջերս անցած ծննդյան օրվա կապակցությամբ, ինչին Սիրիայի առաջնորդը ռուսերեն պատասխանել է՝ «շնորհակալություն»։

«Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ ձեզ վստահում են, ու չնայած անցած տարիների ծանր փորձություններին և ողբերգություններին՝ այնուամենայնից, ձեզ հետ են կապում վերակառուցման և նորմալ կյանքի վերադառնալու իրենց հույսերը»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է սիրիական իշխանության ընդդիմախոսների հետ երկխոսելու անհրաժեշտությունը։

Իսկ Սիրիայի համար գլխավոր խնդիրը Պուտինն անվանել է օտարերկրյա զինվորականների ներկայությունը, սակայն չի նշել, թե հատկապես որ երկիրը նկատի ունի։

Ի դեպ, 2020 թ․ փետրվարին ռուսաստանյան ՌՏՈՒ-ի ավիահարվածների արդյունքում զոհվել էր 33 թուրք զինվորական։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀանուն արդար ընտրությունների․ Բրիտանացիները պարտավոր են քվեարկելիս անձնագիր ներկայացնել
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում