Կրեմլ․ Մոսկվան ագրեսիվ պլաններ չունի, բայց թույլ չի տա, որ Դոնբասին նեղացնեն

460

«Ռուսաստանը երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ իր պաշտոնական ներկայացուցիչների շուրթերով չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անցյալ շաբաթ Ժնևում կայացած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հոտ։

«Մենք չենք բացառում, որ այն ամբողջ հիստերիան, որ հիմա բարձրացրել են մեր արևմտյան գործընկերները, ուղղված է  եթե ոչ Դոնբասում ուկրաինական ուժային ինչ-որ գործողություններ հրահրելուն, ապա առնվազն Մինսկի պայմանավորավածությունները Կիևի վարչակարգի կողմից լիակատար սաբոտաժի ենթարկելը քողարկելուն»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապատրաստվող ներխուժման մասին հաղորդումներն անվանել է «տեղեկատվական աղբ»։ Դրանից առաջ Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանն ստիպված է այդպես արձագանքել՝ դրանք Մոսկվայի  պատասխան քայլերն են ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի Արևելք։

«Ռուսաստանը միջոցներ է ձեռք առնում սողացող վտանգի դեմ, որը տարածվում է դեպի մեր սահմանները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ն աստիճանաբար Ուկրաինան  իր տակ մտցնում։ Ռուսաստանի համար դա «կարմիր գիծ» է», — ասել է Պեսկովը։

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը շեշտել է, որ Ուկրաինայի կողմից Դոնբասում խնդիրները ուժային միջոցներով կարգավորելու ցանկացած փորձ կկանխվի, սակայն չի ճշտել, թե հատկապես ինչպես է դա արվելու։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՆԱՍԱ․ Տոնգայի մերձակա հրաբխի ժայթքումը հավասարազոր էր տասնյակ ատոմային ռումբերի պայթյունի
Հաջորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց 5 սեթում