‘Կրեմլ. Կիևը գրավելու վերաբերյալ Պուտինի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել’

1033

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ Կիևն իբր գրավելու մասին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից մեջբերվել են կոնտեքստից կտրված և այլ իմաստ են ստացել, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: «Դա անընդունելի է, դուրս է գալիս դիվանագիտական պարկտիկայի շրջանակներից և լուրջ քաղաքական գործչին վայել չէ»,- հայտարարել է Ուշակովը՝ մեկնաբանելով Բարոզուի խոսքերը:

Ավելի վաղ գերմանական և իտալական լրատվամիջոցները, հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավարին և Բրյուսելից այլ դիվանագետների, տեղեկացրել են, թե  ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Բարոզուի հետ հեռախոսազրույցում  Պուտինն իբր հայտարարել է, թե ցանկության դեպքում «կարող էր երկու շաբաթում գրավել Կիևը»:

Spiegel-ի տվյալներով՝ Բարոզուն Ռուսաստանի նախագահից բացատրություններ է պահանջել ռուսաստանյան զինվորականների կողմից ուկրաինական սահմանը հատելու առնչությամբ, ինչին ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Ավելի կարևոր է այն, որ եթե ես ուզենայի, ապա կարող էի երկու շաբաթում գրավել Կիևը»: Պուտինի օգնականի կարծիքով՝ «Մեջբերումը կոնտեքստից կտրված է և այլ իմաստ է ստացել»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 6-ին Ախթալայում կանցկացվի Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Նովոսիբիրսկում տեղադրել են Ստալինի հուշարձանը’