‘Կրետի սպանությունը ճանաչվել է թենիսի մրցաշրջանի լավագույն ոչ խաղային դրվագ. տեսանյութ’

943

Թենիսի համաշխարհային ասոցիացիայի (WTA) կայքում անցկացված քվեարկության արդյունքում թենիսի երկրպագուները անցած մրցաշրջանի լավագույն ոչ խաղային պահ են ճանաչել այն դրվագը,  որտեղ լեհ թենիսիստ Ագնեշկա Ռադվանսկան ձեռքի դիպուկ հարվածով սատկացնում է իրենից հարցազրույց վերցնող լրագրողին անհանգստացնող կրետին:

Զվարճալի այդ դեպքը տեղի է ունեցել օգոստոսին, ամերիկյան Նյու-Հեյվեն քաղաքում ընթացող մրցաշարի ժամանակ:

Ռադվանսկայի մասնակցությամբ տեսանյութը ստացել է հարցման մասնակիցների ձայների 48,7 տոկոսը, իսկ երկրորդ տեղը գրաված տեսանյութը՝ WTA-ի սոցիալական արշավի մասին՝ ընդամենը 21 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ի պաշտպանույուն քաղբանտարկյալների ցույց է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգոյի նախագահն ու զոհված հայ օդաչուների հարազատները` մի հեռագրում’