‘Կրթաթոշակային ծրագիր. Իսրայել’

772

Իսրայելի կառավարությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաֆինանսավորմամբ հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի մրցույթին:  Հաղթողներին հնարավորություն կընձեռվի 2014թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցելու «Addressing the Urbanization Challenge» խորագրով վերապատրաստման միջազգային դասընթացին, որը  կկայանա Իսրայելի Ռեհովոթ քաղաքում: Կրթաթոշակները նախատեսված են նախագծողների, ճարտարապետների, ինժեներների, տնտեսագետների, համայնքային ծառայողների, կառավարիչների, քաղաքականություն մշակող մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և համայնքային կազմակերպությունների, ակադեմիական հիմնարկների և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են հետնախորշերի բարեկարգման ծրագրերում: 
Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածու:
Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Թեկնածուները պետք է լրացնեն կից ներկայացված հարցաթերթիկները և մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև Իսրայելի դեսպանություն փոխանցվելիք բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հեծանիվներով երթ կանցկացնի Հայաստանի քաղաքներում ‘
Հաջորդ հոդվածը‘Անցել է 25 տարի ղարաբաղյան շարժումից՝ նորից կանգնել ենք կործանման շեմին’