‘Կրթություն ստանալու համար աղքատ ընտանիքների երեխաներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն ‘

973

Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Ինչպես հայտնում է iLur.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Համապատասխան սանդղակի հիման վրա այդ ուսանողերին կտրամադրվի փոխհատուցում՝ ուսման վարձի հիսունից հարյուր տոկոսի չափով: Այս համակարգը կգործի հաջորդ տարվա սեպտեմբերի մեկից: Հազար ուսանող հնարավորություն կստանա կրթությունը շարունակելու՝ առանց մտահոգվելու ընտանիքի սոցիալական խնդիրների մասին», — նշեց Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա կրթական գործընթացներից:
Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կհատկացվի 6,2 միլիոն դրամ՝ Ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու համար: Աշոտյանի համոզմամբ՝ սրա շնորհիվ Պոլիտեխնիկը կդառնա առավել արդիական ու ժամանակակից ուսումնական հաստատություն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ը կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրանքի փորձը ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՆ մամլո խոսնակ. Զորամասեր մատակարարվող սննդամթերքի ու մսամթերքի վերահսկողությունը ավելի է խստացվել’