‘Կրիմինալը գրոհում է. «Հրապարակ»’

1682

«Հրապարակը» գրում է. Երբ դիմակով ու անդիմակ մարդիկ սկսում են ծեծել, բռնանալ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, փչացնել նրանց գույքը, խանգարել նրանց ազատ կամարտահայտությանը, և այդ հանցագործությունները, չգիտես ինչու, կատարվում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանափոխություն ցանկացող մարդկանց նկատմամբ, դժվար է չեզրակացնել, որ դրանք կազմակերպվում կամ խրախուսվում են իշխանության կողմից: Հակառակ պարագայում քաղաքական թեմաներով հումորներ անող ոստիկանապետը ոչ թե լրագրող աղջիկների առաջ կսեթևեթեր, այլ կզբաղվեր իր բուն գործով՝ կբացահայտեր այդ բռնություններից գոնե մեկը: Կցուցադրեր, որ պետական կառավարման համակարգը, հանձին ոստիկանության, կատարում է իր գործառույթները՝ ապահովում է ՀՀ քաղաքացիների բնականոն կենսագործունեությունը և Սահմանադրությամբ նրանց վերապահված իրավունքները: Երեկ հերթական բռնարարքի մասին տեղեկացանք՝ այս անգամ էլ հարձակվել են ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա: Պատահականությո՞ւն է արդյոք այն, որ կրիմինալը ձեռք է բարձրացրել Անկախության հռչակագիրն ընթերցած և ըստ էության ՀՀ անկախությունն ազդարարած ու դրա սիմվոլը դարձած անձի վրա: Ազգային ժողովի պատգամավորի, ակտիվ ընդդիմադիր գործչի վրա: Այս բռնությունների շարքը, ըստ էության, հենց ոտնձգություն է մեր 23-ամյա անկախության, մեր պետականության, մեր ազգային ինքնության ու մեր հռչակած արժեքների նկատմամբ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ջեն Փսակի. ԱՄՆ-ը չի փոխի հարաբերությունները Հայաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Զաքարյան. Արամ Մանուկյանի վրա հարձակվելու հարցը իրավական հարթությունում է, գնահատական տալը տեղին չէ ‘