‘Կրիշտիանու Ռոնալդուն զգուշացրել է լրատվամիջոցներին’

737

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զգուշացրել է լրատվամիջոցներին, որ հոգնել է իր կարիերայի եւ անձնական կյանքի մասին անվերջ խոսակցություններից, եւ հետագայում նման կեղծ նյութեր տարածելու դեպքում դատարան կդիմի:

«Արդեն որերորդ անգամ իմ մասին կեղծ տեղեկատվություն են հրապարակում: Իսկ ես չեմ ցանկանում, որ իմ մասին նման բաներ գրվեն: Եթե դա շարունակվի, ապա ես ստիպված կլինեմ դիմել իմ փաստաբանների օգնությանը»,- հայտարարել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է. Մալի զորք կմտցվի’
Հաջորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀՇ-ն հրավիրված չէ’