‘Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հայտնվել «Բարսելոնայում»’

841

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան պատմել է, որ տարիներ առաջ կատալոնացիները հրաժարվել են ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին, քանի որ ակումբի ֆինանսական հնարավորությունները պարզապես թույլ չտվեցին իրականացնել այդ գործարքը: Արդյունքում պորտուգալացին Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետագայում էլ՝ «Բարսայի» սկզբունքային մրցակցի մոտ՝ «Ռեալ»:

«Բարսելոնան» մտադիր էր ձեռք բերել Ռոնալդուին դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Սպորտինգում»: Այն ժամանակ մենք կարող էինք նրան թիմ բերել ավելի ցածր աշխատավարձով, քան հետագայում տվեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Մենք այն ժամանակ դեռ նոր-նոր էինք ձեռք բերել Ռոնալդուին, Կուարեժմային եւ Ռաֆա Մարկեսին, եւ մեր գումարները պարզապես չհերիքեց Ռոնալդուի համար»,- նշել է Լապորտան:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2003 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմեց 17,5 միլիոն եվրո:

«Բացի այդ, «Միլանը» առաջարկում էր մեզ Կակային փոխանակել Ռոնալդինյոյի հետ: Իտալական ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին սկզբից դա որպես կատակ ներկայացրեց, իսկ հետո անմիջապես անցավ ավելի լուրջ խոսակցության: Բայց գործարքն այդպես էլ չկայացավ: Իրականում ամոթ է, որ Կակայի պես մեծագույն ֆուտբոլիստի մոտ ամեն ինչ այդքան տխուր է ավարտվում «Ռեալում»,- եզրափակել է Լապորտան:

Նախորդ հոդվածը‘Ամերիկայում բուժիչ պաղպաղակ է արտադրվել’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի դեսպանի տարօրինակ մեկնաբանությունը ՀՀ քաղաքական գործընթացների վերաբերյալ’