‘Կրիշտիանու Ռոնալդու. Ֆերգյուսոնը ֆանտաստիկ մարզիչ է, բայց մենք էլ Մոոուրինյո ունենք’

847

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն The Sun-ի հետ զրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դիմակայության մասին, որի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին:

«Առաջին անգամ եմ խաղալու իմ նախկին թիմի դեմ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ռիոյի, Պատրիսի, Նանիի, Անդերսոնի հետ: Հիանալի է, որ նորից տեսնելու եմ նրանց, չնայած հանդիպումը շատ բարդ է լինելու: «Մանչեսթերը» ֆանտաստիկ մարզիչ ունի՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ես որ դա հաստատ գիտեմ: Բայց մենք ունենք Մոուրինյո: Այնպես որ, հուսով եմ, որ կհաղթենք: Սխալ է ասել, թե նրանցից ով է ուժեղը: Դա նույնն է, որ «Ֆերարին» համեմատես «Պորշեի» հետ»,- ասել է Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘Ատամնաբույժները ԱԺ-ի մոտ են. Զարուհի Փոստանջյանը հարցը բարձրացրեց խորհրդարանի ամբիոնից’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում դժգոհ են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներից’