Կրիշտիանո Ռոնալդուն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին օրերի և Փոլ Սքոուլզի մասին

463

«Մարզումների ժամանակ ես շատ հնարքներ էի անում։ Գրեթե ոչ ոք չէր կարողանում դրանք կրկնել։

Հիշում եմ, թե ինչպես մարզումներից մեկի ժամանակ ցուցադրեցի իմ հմտությունները Փոլ Սքոուլզին: Նա ուշադիր նայեց, և հետո գնդակը դրեց սիզամարգին և ասաց. «Տեսնու՞մ ես հիսուն մետր հեռավորությամբ այն ծառը: Առաջին հարվածով կխփեմ դրան»։

Սքոուլզը կարճ վազք կատարեց, համբուրեց գնդակը, հարվածեց և գնդակը վայրէջք կատարեց հենց նախատեսված թիրախի վրա:

Նա ինձ խնդրեց նույնը անել։ Ես փորձեցի տասը անգամ, բայց անհաջող:

Դրանից հետո Սքոուլզը պարզապես ժպտաց ու լուռ գնաց հանդերձարան»։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները կարող են զարդարել Մունդիալը
Հաջորդ հոդվածըՀակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր