Կրիստոֆ Գալտիեն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

276

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինեց «Նիցայի» նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն։

ՊՍԺ-ն 55-ամյա ֆրանսիացի մասնագետի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գալտիեի գլխավորությամբ «Լիլը» 2020-2021 թվականների մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, «Սենթ Էթիենը» նրա ղեկավարությամբ 2012-2013 թվականների մրցաշրջանում դարձել է Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող։

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Լիուլի բավարար է պայքար բեմադրելու համար
Հաջորդ հոդվածըՄիլանի «Ինտերի» մրցակիցները նախապատրաստական փուլում