Կրկին խախտել են հրադադարը

344

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկի․ Մրցավարները սպանում են Լա Լիգան