‘Կրկին կարկտահարություն, այս անգամ՝ Շիրակում’

908

Հունիսի 10-ին, ժամը 11.57-ին, տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Թեմայի վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ.

Նախորդ հոդվածը‘Մաքսային լրացուցիչ միջնորդավճարը բողոքի ալիք է առաջացրել ջավախահայերի շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Միասեռական ամուսնությունների հակառակորդները փորձել են տապալել Նադալ-Ֆերեր եզրափակիչը. Տեսանյութ’