‘Կրկին հրաձգություն ամերիկյան դպրոցում. 2 մարդ վիրավորվել է ‘

778

Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Տաֆթ բնակավայրում գտնվող դպրոցներից մեկում: Նախնական տվյալներով, երկու հոգի վիրավորվել են, հրաձիգը բերման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում են տեղի իշխանությունները, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ին: Մեկ մարդ ծանր վնասվածք է ստացել, մյուսը թեթեւակի վիրավոր է: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ամերիկյան Կոննեկտիկուտ նահանգի Սենդի-Հուկ դպրոցում 0-ամյա Ադամ Լանզան կրակ էր բաց արել, ինչի հետեւանքով զոհվել է 27 մարդ, նրանցից մեծ մասը փոքր երեխաներ էին:  

 

 

Նախորդ հոդվածը‘Իտալացի հնագետները Եգիպտոսում ավելի քան 3000 տարեկան դամբարաններ են գտել ‘
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի կարճամետրաժ ֆիլմը. Ալլա Հովհաննիսյան. Արյունը թափված է մնացել ‘