‘Կրկին 2008-ի շունչն է ‘

1150

Լեւոն Տեր Պետրոսյանի չառաջադրումն իր առաջին պտուղն է տալիս:  Արթնացավ այն զանգվածը, ով հույս էր կապում նրա հետ: Սթափվեց այն հատվածը, ով խաբվել էր Առաջին նախագահի անձի շուրջ իշխանության  լրատվամիջոցներով տարածվող ստահոդ տեղեկատվություններից…

Սոցիալական ցանցերում կրկին 2008-ի շունչն է, վերահաս գարնան շունչը… Քաղաքականությունը բժշկությունից ոչնչով չի տարբերվում: Հիվանդի սիրտը, երբ դադարում է բաբախել, փորձառու բժիշկը գործի է դնում ապարատը… Այլեւս չի գործում արհեստական շնչառություն տալու ոչ մի մեթոդ: Փրկության համար մի մեթոդ է մնում՝ գործի դնել ապարատը, որը կսեղմի կրծքավանդակը, ցավ կպատճառի, բայց կծառայի փրկության համար… Առաջին նախագահը բժշկի սառանասրտությամբ կատարեց այդ քայլը… Դա չշնչող մարդուն ետ բերելու վերջին քայլն էր…

 

Հասմիկ Բաբաջանյան, «Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Հրանտ ՏԷր-Աբրահամեան. Ժամանակավոր դադար ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մուտք գործել միջուկային օբյեկտներ, եթե… ‘