‘Կրույֆ. «Մեսսին թիմային խաղացող է»’

1122

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը հերթական անգամ համեմատել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քիրստիանու Ռոնալդուին։ «Թռչող հոլանդացին» նշել է, որ ի տարբերություն արգենտինացու, պորտուգալացի ֆուտբոլիստը ավելի շատ մտածում է իր մասին, քան թիմի։

-Մեսսին իսկական թիմային խաղացող է։ Նա նվիրվում է թիմային խաղին։ Կրիշտիանուն ավելի ազատ է գործում, և տպավորություն է ստեղծվում, որ նա մտածում է այն մասին, թե ավելի հեշտ կլինի՝ ինքը գոլ խփի, քան համագործակցի թիմի հետ։ Մեսսին էլ է ձգտում մրցակցի դարպասը գրավել, բայց միաժամանակ նաև իր թիմակիցների մասին է մտածում.-Կրույֆի խոսքն է մեջբերում «France Football»-ը։

Նախորդ հոդվածը‘Մավրիտանիայի նախագահն ստիպել է 63-րդ րոպեին 11-մետրանոցներ իրացնել’
Հաջորդ հոդվածը‘Խամեսը կարծում է՝ Բենիտեսն անհարգալից է իր նկատմամբ’