‘«Կրքոտ» համազգեստավորի մեկնաբանությունը ակտիվիստին համբուրելու կապակցությամբ. Մամուլ’

1158

Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով «համբուրել» էր ակտիվիստի պարանոցը։ Բարձրացված աղմուկը հանգեցրեց ոստիկանի ծառայության կասեցմանը։ Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին։ «էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչև էդ ես իրա համար շատ բան եմ արել, ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը»։ «Ես ամուսնացած եմ, ունեմ երեխա, ո՞նց կարող էի թույլ տալ նման քայլ անել, էն էլ ակցիայի ժամանակ»։

Թերթի դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տեսանյութում նկատելի էր իր ջերմ վերաբերմունքն ակտիվիստի նկատմամբ, նա այդ ջերմությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետևից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետևից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի»,– սպառնաց նա։

Նախորդ հոդվածը‘Մոնումենտի այգին դրվում է վաճառքի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ Շիրակի դատախազի դեմ քրեական գործ է հարուցվել. Մամուլ’