Կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը

288

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երեքշաբթի տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 1-ին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել էր նման հանդիպման հավանականութան մասին։

Ըստ Sabah-ի՝ բանակցություններում նախատեսվում է քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մասնավորապես, սպասվում է, որ Էրդողանը կառաջարկի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հերթով  անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։ Էրդողանը նաև հանդես կգա առաջարկով՝ թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և արագ կերպով խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿատարը մոտ 9 մլրդ դոլարի եկամուտ կստանա ԱԱ-ը ընդունելու արդյունքում
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ 52-ամյա Անանդը վերադարձել է լավագույն տասնյակ