‘Հաագայում սկսվել է Քենիայի փոխնախագահի դատավարությունը’

798

Հաագայի միջազգային քրեական դատարանում սկսվել է Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյի դատը: Ռուտոն մեղադրվում է Քենիայում 2007 թ. ընտրություններից հետո մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Այդ իրադարձությունների արդյունքում սպանվել էր ավելի քան հազար մարդ, 600 հազարը ստիպված էին եղել լքել իրենց տները:

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան, որը նույնպես մեղադրվում է ընտրություններից հետո կազմակերպած բռնությունների համար, դատարանի առաջ կկանգնի նոյեմբերին: Երկու քաղաքական գործիչներն էլ հերքում են իրենց մեղքը:

Հաագայում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ սա, թերևս, Հաագայի միջազգային քրեական դատարանի պատմության ընթացքում ամենաբանավիճային դատավարությունն է լինելու: Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Քենիայի խորհրդարանը քվեարկել է միջազգային քրեական դատարանում Քենիայի անդամակցությունը դադարեցնելու օգտին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Սա զինվորա-ոստիկանական քրեական պետություն է’
Հաջորդ հոդվածը‘Ռուհանի. Մենք չենք հրաժարվի մեր միջուկային իրավունքներից’