Հաբիբ Նուրմագոմեդովը վարակվել է կորոնավիրուսով

616

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է MMA-ն։

Նուրմագոմեդովն այժմ գտնվում է Սինգապուրում, որտեղ եկել էր հետևելու One Championship մրցաշարին։ COVID-19-ի դրական թեստից հետո Հաբիբը ստիպված է եղել մեկուսանալ հյուրանոցի իր համարում։

Նուրմագոմեդովն անցկացրել է 29 մենամարտ և բոլորում հաղթել է։ Իր վերջին մենամարտը նա անցկացրել է 2020 թվականի աշնանը՝ հաղթելով ամերիկացի Ջասթին Գետջիին։ Անմիջապես հետո նա հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ բացատրելով, որ մորը խոստացել է առանց հորը չկռվել։ Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը՝ Հաբիբի հայրն ու մարզիչը, մահացել է 2020 թվականի ամռանը՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։

Նախորդ հոդվածըՄեսսին ՊՍԺ-ի ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն հրապարակել է 2021-ին տրանսֆերների վրա ամենաշատը ծախսած երկրների անունները