Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

646

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նախորդ հոդվածըԱֆղանացիների 97 %-ը կհայտնվի չքավորության շեմին
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)