Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

649

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Տրագիթամաշա
Հաջորդ հոդվածըՎախկոտների հանձնաժողովը «դուխով» քննելու է զինվորականներին