‘Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու’

885

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ, տեղեկացնում ՝ ԼՂՀ ԱԳ նախարարությունը: 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ ու Եվգենի Շարովը /Ուկրաինա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: 

Նախորդ հոդվածը‘Ռունի. «Հավանաբար ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն երգիչն եմ»’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների Լիգա. Հայտնի են Բորուսիա — Յուվենտուս և Բարսելոնա — Մանչեսթեր Սիթի հանդիպումների մրցավարները’