‘«Հազարամյակի մարտահրավերները» հաստատել է Վրաստանի 140 միլիոն դոլորի գրանտը’

881

ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան  հաստատել է Վրաստանի 140 միլիոն դոլարի գրանտը: Այսօր դրա առթիվ Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են Վրաստանի կրթության նախարար Գիորգի Մարգվելաշվիլին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը և Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: Գրանտը մարդկային կապիտալի որակի բարձրացման և գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների միջոցով աշխատուժի զարգացման նպատակ է հետապնդում: «Տնտեսական աճի կարևոր պայմաններից մեկը քաղաքացիների ապահովումն է այնպիսի կրթությամբ և իրավունքներով, որոնք անհրաժեշտ են նորացված տնտեսության մեջ հաջողության հասնելու համար»,- հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Յոխանեսը: Պայմանագիրը, որ պետք է կնքվի 2013 թ. ամռանը,  ընդգրկում է երեք նախագիծ՝ հանրակրթության որակի բարելավում, արդյունաբերական հմտությունների, աշխատուժի և բարձրագույն կրթության զարգացում: «Այս գրանտը նախատեսված է ինչպես ընդհանուր, այնպես էլ բարձրագույն և մասնագիտական կրթության համար: Մեր հիմնական ամենալուրջ խնդիրներից մեկը կադրերի որակավորումն է, և ես կարծում եմ, որ նման օգնության շնորհիվ շուտով մենզ կհաջողվի բարձրացնել որակավորումը», նշել է Խադուրին:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան՝ ԼՂ հարցում ԵԽԽՎ-ի անելիքը կարող է լինել վստահության մթնոլորտի ձեւավորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Հենց սկզբից գիտեի, որ «Չելսիում» ինձ փոխարինելու է Մոուրինյոն’