‘«Հազարամյակի մարտահրավերները» Վրաստանին լրացուցիչ $150 մլն կտա ‘

900

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հայտարարել է Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Կորպորացիայի փոխնախագահ Թոմաս Հարլին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ծրագրի շրջանակներում երկիրը եւս մինչեւ 150 միլիոն դոլար օգնություն կստանա:

Հարլիի խոսքերով, եթե «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում նախորդ տարիներին Վրաստանում իրականացվել են հիմնականում ճանապարհաշինարարական եւ գյուղատնտեսական ծրագրեր, ապա ներկա ծրագիրը հիմնականում ուղղված կլինի կրթական ոլորտի բարեփոխումներին:  

Հիշեցնենք, որ սկզբնապես Հայաստանը նույնպես ներգրավված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ: Ծրագրի իրագործումը կասեցվեց 2008-ի նախագահի ընտրություններից եւ Մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանը չի բավարարում ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների պահանջները:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում տեղադրվել է «անցանկալի» երեխաների համար նախատեսված 10-րդ արկղը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ‘