Հաիթիի նախագահը սպանվել է, կինը վիրավոր է

786

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ անցած գիշեր մահափորձ է կատարվել։ Մարդասպանները մուտք են գործել մայրաքաղաք  Պորտ-օ-Պրենսում գտնվող նրա նստավայր։

«Այսօր, գիշերը ժամը մեկին, իսպաներեն և անգլերեն խոսող մի խումբ անհայտ անձինք սպանել են հանրապետության նախագահին։ Նախագահը մահացել է ստացած վերքերից»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։

Հարձակման ընթացքում վիրավորվել է առաջին տիկինը՝ Մարտինա Մոիզը, նրան բժշկական օգնություն են ցույց տալիս։

53-ամյա Ժովենել Մոիզը իշխանության ղեկին էր 2017 թ․ փետրվարից։ Նա նախագահի պաշտոնն ստանձնել էր իր նախորդի՝ Միշել Մարտելլի հրաժարականից հետո։

Վարչապետի պաշտոնակատար Ժոզեֆը դատապարտել է նախագահի սպանությունը՝ այն անվանելով «բարբարոսական ակտ»։ Նա հայտարարել է, որ ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, նաև հանգստության կոչ է արել և ասել, որ ոստիկանությունն ու բանակը կպաշտպանեն կարգուկանոնը երկրում,  անվտանգության իրավիճակը վերահսկվում է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊեսկովը՝ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման կարևորության մասին
Հաջորդ հոդվածըԵվրո-2020․ Անգլիան հաղթեց Դանիային եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)