‘Հալեպահայ նահատակված զինվոր Վրեժ Քեշիշյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցում’

764

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում օրեր առաջ նահատակված կառավարական բանակում ծառայող հալեպահայ Վրեժ Քեշիշյանը (ծնվ. 1992թ.) հուղարկավորվեց շաբաթ օրը, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղեկացնում է PERIO NEWS-ը:

Հուղարկավորության արարողությունը գլխավորում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանը:
Նահատակ զինվորը Հալեպում չի թաղվել՝ հաշվի առնելով Հալեպի տարածքում առկա անապահովությունն ու ընթացող մարտերը:

Վրեժ Քեշիշյանը Հալեպի ազգային Քարեն ԵՈփփե ճեմարանի շրջանավարտ էր եւ Հայ մարզական ընդհանուր միության անդամ:

Նախորդ հոդվածը‘Էրեբունի վարչական շրջանում կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. «Հարսնաքարի» գործով դատաքննությունը հանցագործության ամբողջական պատկերը վեր չի հանել’