‘Հալեպը կրկին հրթիռակոծության է ենթարկվել’

728

Սիրիայի Հալեպ քաղաքը, որի համար պայքարում են գրոհայինները և կառավարական զորքերը, ուրբաթ՝ փետրվարի 22-ին, ենթարկվել է հրթիռակոծության: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին, զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է: Իրավապաշտպանները ենթադրում են, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ հրթիռակոծությունից քանդված շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել:

Ավելի վաղ՝ փետրվարի 19-ին, Հալեպի  շրջաններից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր առնվազն 50 հոգի: Ապստամբները կառավարությանը մեղադրել են այն բանի համար, որ հրթիռակոծվում են քաղաքի բնակելի թաղամասերը:

Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի՝ Հալեպի համար մարտերը շարունակվում են 2012 թ. ամռանից:

Նախորդ հոդվածը‘Ապարանում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն ապօրինի են համարում’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը’