‘Հալեպի հայաշատ թաղամասում իրավիճակը հանդարտվել է’

1123

Հալեպի հայկական թաղամասերում, մասնավորապես, Նոր Գյուղում իրավիճակը ներկայում հանդարտվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: «Նոր Գյուղում «զգայուն» վիճակը հանդարտվել է: Այժմ իրադրությանը տիրապետում են կառավարական զորքերը»,- ասաց Ռեիսյանը: Նրա տեղեկացմամբ` տեղի հայ երիտասարդները կազմակերպված կերպով փորձում են հսկել հայկական կառույցների շենքերը, ինչպես նաև օգնության հասնել օգնության կարիք ունեցող իրենց հայրենակիցներին:

Սիրիայի ազատ բանակի կրակահերթերի տակ հայտնվելուց հետո Հալեպի հիվանդանոցներ տեղափոխված մեկ տասնյակից ավելի սիրիահայերը շարունակում են հիվանդանոցներում բուժօգնություն ստանալ:

«Սիրիական ավիաուղիների» իրականացրած Երևան-Հալեպ չվերթով Հալեպ մեկնած մեր հայրենակիցների շուրջ տասը մեքենաներից բաղկացած շարասյունն օդանավակայանի երկրորդական ճանապարհին Սիրիական ազատ բանակի կրակահերթի տակ էր հայտնվել սեպտեմբերի 11-ի երեկոյան: Միջադեպի հետևանքով զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Հայաստանը Եվրասիական միությանը անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել’